Մահացել է ռեժիսոր Գիզո Գաբեսկիրիան
88 տարեկանում մահացել է ռեժիսոր Գուրամ (Գիզո) Գաբեսկիրիան։ Տեղեկությունն Առաջին ալիքի հետ զրույցում հաստատել են ընտանիքի անդամները։
Գիզո Գաբեսկիրիան եղել է հետևյալ ֆիլմերի բեմադրիչը՝ «Դատա Թութաշխիա» (1977թ., Գ. Լորթքիփանիձեի հետ), «Վասիլ Կիկվիձե» (1980թ. Գ. Կալատոզիշվիլիի հետ), « Ծովի փրկարարները»:
Գաբեսկիրիան 1972 թվականից «Վրացական ֆիլմ» կինոստուդիայի տնօրենն է։ 1991 թվականին նշանակվել է «Վրացական ֆիլմ» երկրորդ ստեղծագործական միության գեղարվեստական ղեկավար։ 1992 թվականին ընտրվել է «Վրացական ֆիլմ» կինոկորպորացիայի «Ֆրեսկա» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար։
1997 թվականից աշխատում է Թբիլիսիի Սուլխան-Սաբա Օրբելիանիի անվան մանկավարժական համալսարանում։ 2001-2004 թվականներին աշխատել է Վրաստանի Պոլիտեխնիկական համալսարանի հումանիտար ֆակուլտետում։ 2006 թվականից Իլյա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր է։
Գիզո Գաբեսկիրիան վրացական արվեստի վաստակավոր արտիստ է (1980 թ.), Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (2024 թ.)։