Մահացել է օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն

85 տարեկանում, Բարսելոնայում մահացել է հայտնի օպերային երգչուհի, սոպրանո Մոնսերատ Կաբալյեն:

Վերջին ժամանակաշրջանում երգչուհին բուժում էր անցնում հիվանդանոցում: Նա ուներ լեղապարկի խրոնիկ հիվանդություն:

Մոնսերատ Կաբալյեին հուղարկավորելու են հոկտեմբերի 4-ին:

Մոնսերատ Կաբալյեի օպերային կարիերան 50 տարեկան է:

Նրա ներկայացումներն անցկացվում էին «Մետրոպոլիտեն օպերայում», Սան Ֆրանցիսկոյում և Վիեննայի օպերայի պետական թատրոններում:

Օպերային երգչուհին հայտնի է նաև Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրի հետ համատեղ ալբոմով: