Մահացել է Նոդար Նաթաձեն
Մահացել է Նոդար Նաթաձեն

93 տարեկանում մահացել է գրականագետ, լեզվաբան, Վրաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Վրաստանի անկախության վերականգնման մասին ակտը ստորագրողներից Նոդար Նաթաձեն։

1957-1963 թվականներին Նոդար Նաթաձեն եղել է Վրաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի գիտաշխատող, 1963-1969 թվականներին եղել է Վրաստանի Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1969 թվականից՝ Վրաստանի ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի ամբիոնի վարիչ, 1990-1991թթ.՝ Վրաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Նա ստորագրել է Վրաստանի պետական ​​անկախության վերականգնման ակտը։

Նոդար Նաթաձեն բազմաթիվ գիտական ​​և լրագրողական աշխատությունների, մենագրությունների հեղինակ էր։