Մահացել է կոմպոզիտոր Գիա Ղանչելին
Մահացել է կոմպոզիտոր Գիա Ղանչելին

84 տարեկան հասակում մահացել է հայտնի կոմպոզիտոր, Գիա Ղանչելին: Նրա մահվան լուրը Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում հաստատել են ընտանիքի անդամները:

Առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Գիա Ղանչելին 1959 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական ​​համալսարանը, երկրաբանության մասնագիտությամբ: Դրանից հետո ուսումը շարունակել է Թբիլիսիի կոնսերվատորիայում, որն ավարտել է 1963 թվականին: 1972 թվականից աշխատել է Շոտա Ռուսթավելիի պետական ​​ակադեմիական թատրոնում որպես երաժշտական ​​ռեժիսոր: 1979-ին դարձել է Վրաստանի կոմպոզիտորների միության քարտուղար: