Գիա Ղանչելիին հոկտեմբերի 5-ին հուղարկավորելու են Դիդուբեի պանթեոնում
Գիա Ղանչելիին հոկտեմբերի 5-ին հուղարկավորելու են Դիդուբեի պանթեոնում

Վրաց կոմպոզիտոր Գիա Ղանչելիին հոկտեմբերի 5-ին հուղարկավորելու են Դիդուբեի պանթեոնում:

Վրաստանի մշակույթի նախարարության լրատվությամբ, հոգեհանգստյան արարողությունները տեղի կունենան Թբիլիսիում, Տովստոնոգովի փողոցին (#6) հոկտեմբերի 3-ին և 4-ին:

Գիա Ղանչելիին դուրս են բերելու Ռուսթավելիի թատրոնից:

84 տարեկան հասակում հայտնի կոմպոզիտորը մահացել է այսօր: