Մահացել է Քութաիսիում ավտովթարի հետևանքով տուժած դեռահասը
Մահացել է Քութաիսիում ավտովթարի հետևանքով տուժած դեռահասը

Քութաիսիում ավտովթարի հետևանքով տուժած դեռահասը մինչև հիվանդանոց հասնելը մահացել է շտապ օգնության մեքենայում:

Դեպքը տեղի է ունեցել Նիկեայի փողոցում:

12-ամյա աղջիկը երթևեկում էր հեծանիվով, երբ ճանապարհն անցնելիս նրան վրաերթի է ենթարկել մեծ արագությամբ երթևեկող ավտոմեքենան:

Ինչպես հայտնի է, վարորդը դեպքի վայրից չի թաքնվել: