84 տարեկան հասակում կյանքից հեռացավ նկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր, գրող Ռեզո Գաբրիաձեն:
Տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքի մոտ հաստատել են հարազատները:
Նկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր, գրող և քանդակագործ Ռեզո Գաբրիաձեն ծնվել է 1936 թվականին Քութայիսիում: Նա ավելի քան 35 կինոնկարների հեղինակ է, դրանց թվում է՝ «Միմինոն», «Ար դաիդարդոն», «Կին Ձա Ձան», «Շերեկիլեբին», «Անսովոր ցուցահանդեսը», «Երեքը ճանապարհին» և այլն:
1981 թվականին Ռեզո Գաբրիաձեն Թբիլիսիում հիմնադրել է տիկնիկային թատրոնը: Ռեզո Գաբրիաձեն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, այդ թվում ՝ Ֆրանսիայի Հանրապետության արվեստի և գրականության կոմանդորի շքանշանը, ԽՍՀՄ պետական մրցանակը, մրցանակներ՝ «Նիկա», «Տրյումֆ», «Ոսկե դիմակ», «Ոսկե Սոֆիտ», «Ցարսկոսելսկայայի մրցանակը», Շ. Ռուսթավելիի անվան պետական մրցանակը և այլն: