Մահացել է դերասան Գուրանդա Գաբունիան
Մահացել է դերասան Գուրանդա Գաբունիան

Մահացել է թատրոնի և կինոյի դերասան Գուրանդա Գաբունիան:

Դերասանի մահը առաջին ալիքի մոտ հաստատել են նրա ընտանիքի անդամները:

Գաբունիան 80 տարեկան հասակում մահացել է երկարատև հիվանդությունից հետո:

Գուրանդա Գաբունիան 1960 թվականին ավարտել է Վրաստանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Նա ուներ ժողովրդական արտիստի կոչում: 1997 թվականին դարձել է Փոթիի պատվավոր քաղաքացի: Ստացել է պատվո շքանշան, հանդիսացել է Կոտե Մարջանիշվիլիի անվան մրցանակի դափնեկիր:

Նա խաղացել է մոտ 20 ֆիլմում, այդ թվում «Տիկնիկները ժպտում են», «Աշնանային արևը», «Դաթա Թութաշխիա», «Թբիլիսին իմ տունն է»:

Տարբեր ժամանակներում եղել է Մարջանիշվիլիի, Ռուսթավելիի և Ռուսթավիի թատրոնների դերասան: