Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Բրիժիտ Բարդոն մահացել է 91 տարեկան հասակում։ Բրիժիտ Բարդոն ծնվել է Փարիզում։ Սկզբում նա զբաղվել է բալետով, ապա դարձել է ֆոտոմոդել և դերասանուհի։ Նա հայտնի է դարձել Ռոժե Վադիմի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» ֆիլմով։
Բարդոն նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում։ Նրա զուգընկերներն էին Ալեն Դելոնը, Մարչելլո Մաստրոյանին։ Նա մասնակցել է Ժան-Լյուկ Գոդարի ֆիլմերին։
1980-ական թվականներից ի վեր Բրիժիտ Բարդոն ակտիվորեն պաշտպանել է կենդանիներին։ 1987 թվականին նա հիմնադրել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ և այդ նպատակով հավաքել է երեք միլիոն ֆրանկ։