Մահացել է առողջապահության նախկին նախարար Ավթանդիլ Ջորբենաձեն

22:45, 17.05.2024

 

73 տարեկանում մահացել է առողջապահության նախկին նախարար Ավթանդիլ Ջորբենաձեն։ Մահվան մասին տեղեկությունը հաստատում են ընտանիքի հարազատները։

1993 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 10-ը Ավթանդիլ Ջորբենաձեն զբաղեցրել է Վրաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնը։ 1999 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2001 թվականի դեկտեմբերի 22-ը եղել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար։ 2001 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2003 թվականի նոյեմբերի 27-ը զբաղեցրել է պետնախարարի պաշտոնը։

 

Նմանատիպ