Մահացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին
Մահացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին մահացել է 84 տարեկան հասակում։

Ամերիկյան լրատվամիջոցները այս մասին հայտնել են՝ հղում անելով նրա ընտանիքին։

Ըստ նրանց՝ Դիկ Չեյնին մահացել է ընտանիքի անդամների շրջապատում՝ թոքաբորբի և սրտանոթային հիվանդությունների հետ կապված բարդությունների հետևանքով։

Դիկ Չեյնիի Վաշինգտոնում կարիերան տևում է գրեթե չորս տասնամյակ։ Նա Ջերալդ Ֆորդի օրոք Սպիտակ տան աշխատակազմի ամենաերիտասարդ ղեկավարն էր։ Նա նաև ներկայացրել է Վայոմինգը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, եղել է պաշտպանության նախարար Ջորջ Բուշ ավագի օրոք, ապա երկու ժամկետ՝ փոխնախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք։