Մահացել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը

81 տարեկանում մահացել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը:

ԶԼՄ-ների տեղեկությամբ, Մաքքեյնը մահացել է Արիզոնայում, իր տանը, շրջապատված ընտանիքի անդամներով:

Օգոստոսի 24-ին տարածվել էր տեղեկություն, որ Մաքքեյնը, ով պայքարում էր գլխուղեղի ուռուցքի դեմ, հրաժարվել էր հատուկ բուժումից: Ջոն Մաքքեյնին նախորդ տարվա ամռանն ախտորոշել էին գլխուղեղի ուռուցք: