Մահացած Թամար Բաչալիաշվիլու ընտանիքի անդամները և մտերիմները ԱՄՆ-ի դեսպանության առջև անցկացրել են բողոքի ցույց
Մահացած Թամար Բաչալիաշվիլու ընտանիքի անդամները և մտերիմները Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության առջև անցկացրել են բողոքի ցույց:
Ինչպես հայտարարել է Թամար Բաչալիաշվիլու հայրը, Ջումբեր Բաչալիաշվիլին, ցույցերը կշարունակվեն, մինչև իր դստեր գործով ճշմարտությունը չպարզվի:
«Այս կառավարությունը պետք է լուծարվի, արդեն մեռած է: Մինչև ճշմարտությունը չպարզեմ, ցույցերը կշարունակվեն: Այս կառավարությունն սպանեց իմ երեխային»,- հայտարարել է Ջումբեր Բաչալիաշվիլին:
Բացի այդ, մահացածի մայրը, Թեոնա Թամազաշվիլին հայտարարում է, որ եթե իր դստեր գործի հետաքննությանը չներգրավվի Դաշնային բյուրոն, նա դեսպանության շենքի մոտ կսկսի հացադուլ:
23-ամյա Թամար Բաչալիաշվիլուն մի քանի օր տևած որոնումներից հետո, Թեթրիծղարոյի անտառում հայտնաբերել էին մահացած: