Մահացած 13-րդ հիվանդը ուներ բազմաթիվ հիվանդություններ, վերջում նրա մոտ կորոնավիրուս չէր հաստատվում, սակայն վիճակի ծանրությունը այնուամենայնիվ պայմանավորված էր կովիդ վարակով. Լևան Գոփոձե
Մահացած 13-րդ հիվանդը ուներ բազմաթիվ հիվանդություններ, վերջում նրա մոտ կորոնավիրուս չէր հաստատվում, սակայն վիճակի ծանրությունը այնուամենայնիվ պայմանավորված էր կովիդ վարակով. Լևան Գոփոձե

Հանրապետական ​​հիվանդանոցի տնօրեն Լևան Գոփոձեի հայտարարությամբ, կորոնավիրուսից մահացած 13-րդ հիվանդը իրենց մոտ բուժվում էր մայիսի սկզբից:

Գոփոձեի խոսքով, հիվանդը կորոնավիրուսի հետ միասին ունեցել է ծանր հիվանդություններ:

Դրա հետ մեկտեղ, Գոփոձեի խոսքով վերջին օրերին նրա Փի Սի Ար թեստավորումները տվել էին բացասական արդյունք և կորոնավիրուս այլևս չուներ:

Սակայն, Գոփոձեի խոսքով դա ոչինչ չի նշանակում, քանզի այդ հիվանդությունների զարգացման պատճառը հետ կորոնավիրուսն էր:

«13-րդ մահացած հիվանդին մեզ մոտ տեղափոխել են մայիսի սկզբին Մառնեուլիից: Հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր էր: Եթե հիշում եք մենք ասուլիսների ժամանակ նշում էինք, որ ունենք ծանր վիճակում գտնվող հիվանդ: Բացի կորոնավիրուսից նա ուներ բազմաթիվ հիվանդություններ:

Նա կլինիկա է տեղափոխվել սեպտիկական շոկով, նրա մոտ ախտորոշվել էր թոքերի էմբոլիա, նա ուներ սրտի սուր անբավարարվածություն և ինսուլտ:

Որոշ ժամանակ անց մեզ հնարավոր դարձավ կայունացնել վիճակը սակայն կրկին բարդացավ և երեկ երեկոյան նրա սիտը դադարեցրեց աշխատել և մենք չկարողացանք փրկել նրան,- ասել է Լևան Գոփոձեն: