Մագնիտագորսկում փլուզված շենքից դուրս են բերել երեխայի (տեսանյութ)

Ռուսական մամուլը տարածում է տեսանյութ Մագնիտագորսկում փլուզված շենքից, որտեղ փլատակների տակ փնտրում են մարդկանց: Տեսանյութում երևում է, թե ինչպես են փլատակների տակից դուրս բերում փոքր երեխայի:

Վերջին տվյալներով, Մագնիտագորսկում շենքի մի մասի փլուզման արդյունքում զոհվել է 9 մարդ, տասնյակ մարդ մնում է փլատակների տակ: Տեղի ունեցածի կապակցությամբ հունվարի երկուսը Մագնիտագորսկում հայտարարվել է սգո օր: