Մադուրոն հայտարարել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում վերընտրվելու պատրաստակամության մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ կրկին կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, եթե կուսակցությունը հաստատի թեկնածությունը, հաղորդում է Վենեսուելայի Telesur հեռուստաալիքը:
«Ես համեստ աշխատող եմ, ժողովրդի համեստ ներկայացուցիչ: Եթե Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցությունը կգտնի, որ ես պետք է նախագահի թեկնածու դառնամ, ես ձեր տրամադրության տակ եմ»,- Կարակասում լրագրողներին հայտնել է Մադուրոն:
Կուսակցության ներկայացուցիչն իր հերթին հաստատեց է, որ Մադուրոն ամենայն հավանականությամբ կուսակցության միակ թեկնածուն կլինի:
Նախագահական ընտրությունները Վենեսուելայում կանցկացվեն մինչև ապրիլի վերջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan