Մադրիդում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել՝ կապված 87-ամյա կնոջը բնակարանից վտարելու հետ. ցուցարարները պահանջում են լուծել բնակարանային ճգնաժամի խնդիրը
Մադրիդում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի երթ են անցկացրել։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցարարները բողոքում էին 87-ամյա մի կնոջ՝ իր ողջ կյանքն անցկացրած բնակարանից վտարման դեմ։ Կադրերը, որոնցում պատկերված է, թե ինչպես են Մարիկարմեն Աբասկալին պատգարակով դուրս բերում բնակարանից, կրկին ուշադրության կենտրոնում են հայտնվել դարձրել Իսպանիայում բնակարանային ճգնաժամի խնդիրը՝ ընդառաջ 2027 թվականի խորհրդարանական ընտրություններին։
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Աբասկալի հայրն այդ բնակարանը վարձակալել էր դեռևս 1956 թվականին։ Ծնողների մահից հետո Աբասկալը շարունակել է ապրել այնտեղ՝ օրենքով սահմանված վարձավճարի սահմանափակման պայմաններում։ 2018 թվականին շենքը փոխել է սեփականատիրոջը, և բնակարանը ձեռք է բերել Urbagestion ներդրումային հիմնադրամը։ Ընկերությունը բարձրացրել է վարձավճարը՝ 500 եվրոյից հասցնելով 2650 եվրոյի։
Մադրիդի կենտրոնով անցկացված երթի ընթացքում ցուցարարները պահանջել են, որ կառավարությունը միջոցներ ձեռնարկի գների աճը զսպելու, խարդախության դեմ ավելի խիստ կանոնակարգեր կիրառելու և առանց այլընտրանքային բնակարան տրամադրելու վտարումներն արգելելու ուղղությամբ։ Պաշտոնական տվյալներով՝ Իսպանիայում սրվող բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ակցիային մասնակցել է մոտ 25 000 մարդ, սակայն կազմակերպիչները հայտնել են, որ ցույցին մասնակցել է ավելի քան 300 000 մարդ։