Մադրիդում կառուցվող բազմահարկ շենքի փլուզման հետևանքով չորս մարդ մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել, հաղորդում է Deutsche Welle-ն։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ զոհվածները Մալիից, Գվինեայից և Էկվադորից աշխատողներ են։
Նրանց խոսքով՝ շենքում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Դեպքի պահին տեղում աշխատում էր մոտ 40 մարդ։
Շենքի փլուզման պատճառը պարզելու համար հետաքննություն է սկսվել։