Մաչալիկաշվիլուն բուժման համար Ավստրիա տեղափոխումը կլիներ վտանգավոր. Ավստրիայի ՆԳ նախարար
Ավստրիայի կառավարությունը մեկնաբանել է Թեմիրլան Մաչալիկաշվիլու բուժմանը մերժելու պատճառները:
Երկրի ներքին գործերի նախարար Հերբերտ Կիկլիի հայտարարությունն է տարածել Krone հրատարակությունը:
Ավստրիայի ՆԳ նախարար Հերբերտ Կիկլիի մեկնաբանմամբ, ահաբեկչի պոտենցիալ օգնականին մերժվել է մուտքը երկիր՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Ավստրիայի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, գոյություն ուներ մեծ ռիսկ, որ կփորձեին ազատել Մաչալիկաշվիլուն, որը հնարավոր է ավարտվեր զոհով:
Բացի այդ, հրատարակությունը գրում է, որ 19-ամյա Թեմիրլան Մաչալիակվշիլին չի եղել «Իսլամական պետության» անվնաս անդամ: Նա ահաբեկիչ Ախմեդ Չատաևի աջ ձեռքն էր և նրան օգնում էր զենքի մատակարարման գործում: