Մշակութային ժառանգություն ներկայացնող հուշարձանները վերանորոգելու են բիզնես սեկտորի ներկայացուցիչները
Մշակութային ժառանգություն ներկայացնող հուշարձանները վերանորոգելու են բիզնես սեկտորի ներկայացուցիչները

Մշակութային ժառանգություն ներկայացնող հուշարձանների վերանորոգման գործընթացին ներգրավվում են բիզնես սեկտորի ներկայացուցիչները:

Եռամյա նախագծի շրջանակներում՝ Փիտարեթիի մենաստանի, Բոլնիսի Սիոնի, Սամշվիլդի քաղաքատեղիի, Նիկործմինդայի, Ալավերդիի և Շուամթայի մենաստանների վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու է  «Ար Էմ Ջի»  ընկերությունը:

Այս հարցով արդեն ստորագրվել է պայմանագիրը: Կողմերը մշակելու են նաև ազգային նշանակություն ունեցող մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանության և նրանց վերանորոգման համատեղ ծրագիր: