Մի ժամանակ վտանգավոր Քութեշ վարակը վերադառնում է նոր թափով
Մի ժամանակ վտանգավոր Քութեշ վարակը վերադառնում է նոր թափով

Անցել են տասնյակ տարիներ, ինչ այս վարակը համարյա թե անհետացել է, սակայն Միավորված թագավորությունում և աշխարհի այլ երկրներում Քութեշով հիվանդանալու դեպքերը դարձել են հաճախակի: Բժիշկները աշխատում են պատճառները պարզելու համար:

2014 թվականից վարակը սկսել է տարածվել, և արդեն 2016 թվականի համար՝ 620 օջախում գրանցվել է հիվանդության 19 000-ից ավելի դեպք, հիմնականում դպրոցներում և մանկապարտեզներում: 2011 թվականի հետ համեմատ ցուցանիշը աճել է 7 անգամ:

Քութեշը, նույն ՝ scarlet fever-ը սուր, ստրեպտակոկային ծագման հիվանդություն է, որը բնորոշվում է ինտոքսիկացիոն, ցանային համախտանիշներով, տոնզիլիտով և շրջանային լիմֆադենիտով:

 

Պատմական տեղեկություններ
Հիվանդությունը հայտնի է վաղուց, սակայն երկար ժամանակ նկարագրվել է այլ ցանային վարակների հետ` կարմիր» հիվանդությունների խմբում:
1554 թվականին սիցիլիացի բժիշկ  Ինգրազիասը առանձնացրեց այն կարմրուկից կոչելով rossania: Հիվանդության կլինիկական պատկերի մանրամասն նկարագիրը տվեց Սիդենհամը և կոչեց հիվանդությունը կարմիր տենդ (Scarlet fever):

Պատճառագիտություն
Հիվանդության հարուցիչը A խմբի β հեմոլիտիկ ստրեպտոկոկն է: Վերջիններս գրամդրական, կլոր կամ օվալ ձև ունեցող միկրոբներ են, որոնք տեղակայվում են զույգերով կամ շղթայաձև:

Ստրեպտոկոկերը երկարատև կարող են պահպանվել սառը ջերմաստիճանային պայմաններում, կայուն են չորացման պարագայում, արագ ոչնչանում են եռացնելիս, 56 oc 30 րոպեի ընթացքում: Թարախում և խորխում, հիվանդի իրերի վրա կարող են պահպանվել ամիսներ: Հարուցիչները զգայուն են հակաբիոտիկների , հատկապես` պենիցիլինային շարքի հակաբիոտիկների նկատմամբ:
Քութեշի առաջացման գործում շատ մեծ է հակատոքսիկ իմունիտետի  դերը: Եթե վարակվելիս օրգանիզմում  հակատոքսիկ իմունիտոտը բացակայում է, ապա ստրեպտոկոկային վարակն ընթանում է քութեշի տեսքով: Եթե առկա է հակատոքսիկ իմունիտետը ապա նշված վարակը կարող է դրսևորվել որպես անգինա, ֆարինգիտ, անախտանիշ վարակ, բայց ոչ քութեշ:

Համաճարակաբանություն
Քութեշն անթրոպոնոզ վարակ է, վարակի աղբյուրը մարդն է և ստրեպտոկոկային վարակի ամենատարբեր ձևերի կրողները:
Քութեշով հիվանդը վարակիչ է հիվանդության հենց սկզբից մինչև օրգանիզմի  հարուցչից լիակատար ազատումը (սանացիան):
Փոխանցման հիմնական ուղին օդակաթիլայինն է: Վարակը կարող է փոխանցվել նաև կենցաղային շփման միջոցով` աղտոտված իրերի, խաղալիքների, ինչպես նաև վարակված սննդի (տորթեր, կրեմներ, պաղպաղակ և այլն) միջոցով:
Հիվանդության տարածմանը նպաստում է նաև երեխաների կուտակվածության և սան-հիգիենիկ նորմերի խախտման գործոնը: Ընկալունակության ինդեքսը 0.4 է:

Առավել հաճախ հիվանդանում են նախադպրոցական և վաղ դպրոցական երեխաները (3-7 մինչև 10 տարեկան երեխաները): Մինչև 3-6 ամսական երեխաները շատ հազվադեպ են հիվանդանում քութեշով, ինչը բացատրվում է տրանսպլացենտար պասիվ իմունիտետով  և ստրեպտոկոկային տոքսինի նկատմամբ նորածնային ֆիզիոլոգիական  անընկալունակությամբ:
Քութեշով հիվանդացությունն անհավասարաչափ է: Հիվանդության առավել բարձր ցուցանիշներ են գրանցված ցուրտ և չափավոր կլիմայական գոտիներում, իսկ տաք և, հատկապես, մերձարևադարձային գոտիներում, այն շատ հազվադեպ է հանդիպում:
Հիվանդության սեզոնայնությունն արտահայված է տարվա ցուրտ եղանակներին (աշուն, ձմեռ):
Քութեշի համաճարակային պարբերականությունը կազմում է 4-6 տարի:

Կանխարգելումը
Քութեշի յուրահատուկ կանխարգելում չի մշակված: Կանխարգելիչ միջոցառումները ներառում են քութեշով և այլ ստրեպտոկոկային վարակներով հիվանդների վաղ հայնաբերումն ու մեկուսացումը` 7-10 օր, սակայն փակ կոլեկտիվներ հաճախող երեխաներին, հաշվի առնելով հնարավոր բարդությունների առաջացումը, թուլատրվում է հաճախել միայն 22-րդ օրը (հիվանդության սկզբից):

Հիվանդի հետ շփում ունեցած և նախկինում քութեշով չհիվանդացածներին մեկուսացնում են 7 օր, իսկ հիվանդացածներին հսկում նույն տևողությամբ:

Երբեմն կոնտակտավորներին նշանակվում է գամմա-գլոբուլին (3-5մլ) միանվագ:

Կատարվում է ընթացիկ և եզրափակիչ ախտահանում:

 

Ճիշտ է այսօրվա դրությամբ գրանցված տվյալները մոտ չեն գալիս 1900 թվականի տվյալներին, սակայն վերջին ժամանակներում հիվանդացած մարդկանց մեծացած վիճակագրությունը զգալիորեն գերազանցում է նախորդ դարի սկզբում գրանցված դեպքերի քանակը:

Վարակի տարածման դեպքերը գրանցվել են՝ Չինաստանում, Վիետնամում, Հարավային Կորեայում և Հոնկոնգում, սակայն ախտորոշումները ֆիքսել են շատ փոքր միասնական գենետիկ մասնիկներ:

Հետազոտողների խոսքերով Ասիայում և Մեծ Բրիտանիայում գրանցված վարակների միջև կապ գոյություն չունի, սակայն դա չի նշանակում, որ այդ կապը պետք է բացառվի:

 

 

Հետազոտությունը հրապարակվել է  The Lancet  պարբերականում:

Պատրաստվել է ScienceAlert-ի համաձայն: