Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության ականատեսներից մեկի հայրը, Միրզա Սուբելիանին դիմել է գլխավոր դատախազին աշխատանքից հեռանալու դիմումով:
Միրզա Սուբելիանիի հայտարարությամբ, նա իր որդու հետ միասին դեկտեմբերի 1-ին գնացել է դատախազություն:
Միրզա Սուբելիանին տարածել է հայտարարություն, որում ասված է.
«Առաջին հերթին ցանկանում եմ ցավակցել զոհված դեռահասների ընտանիքներին և ցավով նշել տեղի ունեցած ողբերգությունը: Դատապարտում եմ և չեն ընդունում երիտասարդների միջև գոյություն ունեցող ցանկացած դիմակայություն կամ վեճ: Ցավոք իմ անունը նշվել է այս ողբերգության գործում և որոշ խմբեր միտումնավոր տարածել են սխալ լրատվություն: Ցանկանում եմ նշել, որ ես և իմ որդին, ով եղել է այս ողբերգության ականատեսը, հենց դեկտեմբերի 1-ին այցելել ենք դատախազություն, որտեղ նա ցուցմունք է տվել:Չնայած նրան, որ իմ որդին այս գործով անցնում է որպես վկա, չեմ ցանկանում ստվեր գցել հետաքննության վրա և դիմում եմ գլխավոր դատախազին աշխատանքից հեռանալու դիմումը բավարարելու խնդրանքով»,- ասել է Միրզա Սուբելիանին:
Հեղինակ -
Edgar Barsegyan