Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է սկսել. Փաստաբան
Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է սկսել. Փաստաբան

Միխել Սաակաշվիլու փաստաբան Ռուսլան Չոռնոլուցկիի հայտարարությամբ, Սաակաշվիլին հացադուլ է սկսել: Նրա խոսքով, Սաակաշվիլին հրաժարվել է ստորագրել մեղադրական փաստաթուղթը: Փաստաբանի խոսքով, հարցաքննության ժամանակ նա իրեն վատ է զգացել:

«Նա խմել է մի քանի լիտր ջուր, չորս անգամ անհրաժեշտ եղավ բժիշկ կանչել, հանգստացնող է խմել, ճնշումը 180-110 էր»,- հայտարարել է Սաակաշվիլու փաստաբանը:

Փաստաբանը մեկնաբանում է, որ Միխեիլ Սաակաշվիլին չի ճանաչում մեղքը: