Միխեիլ Սաակաշվիլին թաքնվում էր Կիևի բնակարաններից մեկում. ՈՒկրաինայի ՆԳՆ-ի ներկայացուցիչ
ՈՒկրաինայի ներքին գործերի կոլեգիայի անդամ, ռադայի պատգամավոր Անտոն Գերաշենկոյի լրատվությամբ Միխեիլ Սաակաշվիլին թաքնվում էր Կիևի բնակարաններից մեկում:
Նրա խոսքերով Սաակաշվիլիի ձերբակալության ժամանակ ոչ ոք չի տուժել:
«Միխեիլ Սաակաշվիլին իսկապես ձերբակալված է ազգային ոստիկանության աշխատակիցների կողմից օրենքի սահմաններում: Նա թաքնվում էր Կիևում բնակարաններից մեկում»,- ասել է Գերաշենկոն:
Հիշեցնենք, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մի քանի օր առաջ ձերբակալել էին իր տանը, սակայն կողմնակիցների աջակցությամբ նրան հաջողվեց դուրս գալ ոստիկանական մեքենայից, որից հետո հարյուրավոր աջակիցների հետ միասին միացավ ՈՒկրաինայի ռադայի մոտ վրանների քաղաքում ապրող ցուցարարներին: