Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել են Կիևի Պեչերսկիի շրջանային դատարան

11:15, 11.12.2017

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին ՈՒկրաինայի ՊԱԾ-ի նախնական ձերբակալության մեկուսարանից տեղափոխել են Կիևի Պեչերսկիի շրջանային դատարան: Լրատվությունն այս մասին տարածում է «ՈՒկրաինսկայա Պրավդա» հրատարակչությունը, հենվելով Միխեիլ Սաակաշվիլիի մամլո քարտուղարին:

Այս լրատվությունը հրատարակչության մոտ հաստատել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Պավել Բոգոմազովը:

«Միխեիլ Սաակաշվիլին այս պահին գտնվում է Կրեշատիկ 42 համարում, Պեչերսկի դատարանում»,- ասել է փաստաբանը:

 

Նմանատիպ