Միխեիլ Ջանելիձեն  Բրյուսելում հանդիպելու է Ռեքս Թիլերսոնին
Միխեիլ Ջանելիձեն Բրյուսելում հանդիպելու է Ռեքս Թիլերսոնին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հաջորդ շաբաթ՝ Բրյուսելում հանդիպելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:

Ինչպես մեկնաբանել  են ԱՄՆ-ի պետական դեպարտամենտում, հանդիպումը կկայանա Թիլերսոնի Բելգիայի մայրաքաղաք այցի ժամանակ և դրա նպատակը այն  փաստի ընդգծումն է, որ Վաշինգթոնը հավատարիմ է և աջակում է Վրաստանի ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացմանը:

Նշվում է, որ  դեկտեմբերի 4-8-ը Ռեքս Թիլերսոնը կայցելի Բրյուսել, Վիեննա և Փարիզ: Բրյուսելում նա մասնակցելու է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որի հիմնական թեման լինելու է Հյուսիս-Ատլանտյան դաշինքի «բաց դռների» քաղաքականությունը և Ասպիրանտ երկրների հետ համագործակցությունը:

Վրաստանի ԱԳ նախարարը Բրյուսելում հանդիպում կունենա նաև իր թուրք գործընկերոջ հետ: