Մեր ցանկությունն է, որ մեր մայրաքաղաքը լինի ամենագեղեցիկը և ամենալուսավորվածը. Կալաձե
Մեր ցանկությունն է, որ մեր մայրաքաղաքը լինի ամենագեղեցիկը և ամենալուսավորվածը. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ամանորյա լուսավորման գնման կապակցությամբ օպոնենտների մեղադրանքները անվանել է անհիմն:

Կալաձեն քաղաքապետարանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քաղաքապետարանի նպատակն է ՝Թբիլիսին լինի լավագույն մայրաքաղաքների միջև և անելու է հնարավորինս, որ քաղաքը լուսավորվի:

«Մենք ետ չենք մնում ոչ մեկից, քաղաքի լուսավորումը կիրականացվի այնպես ինչպես դա պետք է մեր քաղաքին: Մենք հետևելու ենք էկոլոգիային, փոխելու ենք տրանսպորտը, վերանորոգելու ենք ինֆրակառուցվածքը և այստեղ մեզ ոչ ոք չի խանգառելու»,- ասել է Կալաձեն:

 

Նրա խոսքերով տոնական լուսավորման կապակցությամբ իտալական ընկերության հետ ձևակերպված պայմանագիրը ճիշտ քայլ էր: