Մենք պետք Է զգոն լինենք Ռուսաստանի գործողությունների նկատմամբ, որոնք սպառնում են մեր արևելյան հարևանների պոտենցիալ աճին
Մենք պետք Է զգոն լինենք Ռուսաստանի գործողությունների նկատմամբ, որոնք սպառնում են մեր արևելյան հարևանների պոտենցիալ աճին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանը համարել Է թշնամի պետություն եւ հայտարարել նրա գործողություններին դիմակայելու անհրաժեշտության մասին: Այդ մասին նա լրագրողներին ասել Է նոյեմբերի 24-ին Բրյուսելում բացվող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի բացվելուց առաջ:

«Մենք պետք Է զգոն լինենք թշնամական պետությունների, ինչպես, օրինակ, Ռուսաստանի գործողությունների նկատմամբ, որոնք սպառնում են մեր արեւելյան հարևանների պոտենցիալ աճին եւ փորձում են թուլացնել մեր հավաքական ուժը: Ես այսօր անհամբերությամբ եմ սպասում եվրոպական երկրների՝ միասին աշխատելու նոր խոստումներին, որպեսզի դիմակայենք այդ ընդհանուր մարտահրավերներին ինչպես անվտանգության, այնպես Էլ զարգացման ոլորտում»,-ասել Է Մեյը: