Մեզ հաջողվել է հայտնվել դեպքի վայրում, սակայն այս պահին ձեռնպահ կմնամ որևէ հայտարարությունից. Գուրամ Ռոգավա
Առաջին ալիքի լրագրող Գուրամ Ռոգավայի լրատվությամբ Գաբրիել Սալոսի փողոցում շարունակվում է հատուկ գործողությունը: Ռոգավան օպերատորի հետ միասին գտնվում է այն շենքի տարածքում, որտեղ գիշերվանից ընթանում է հատուկ գործողություն:
«Մեզ հաջողվել է մտնել այն տարածք, որտեղ հատուկ ջոկատայինները իրականացնում են հատուկ գործողություն և բոլոր այն լրատվությունները որոնք հնարավոր է հնչեն հեռուստաէկրաններից հնարավոր է օգտագործեն այն մարդիկ, ովքեր թաքնվում են շենքում: Այսպիսով ձեռնպահ կմնամ ցանկացած տիպի լրատվություն տարածելուց»,- նշել է լրագրողը:
Ռոգավայի խոսքերով այս պահին իրավիճակը վերահսկում են իրավապահները և անվտանգության նորմերը խիստ պաշտպանված են:
Նա նշել է, որ զրուցել է կոնկրետ գերատեսչության ներկայացուցչի հետ, ով հայտնել է, որ այդ անձինք ազգությամբ չեչեններ են:
Հեղինակ -
Edgar Barsegyan