Մատակարարող ընկերությունների մեծ մեքենաները հնարավոր է քաղաքում տեղաշարժվեն միայն գիշերվա ժամերին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի ՆԳ նախարարի հանդիպման գլխավոր թեման՝ մայրաքաղաքում խցանումների կարգավորումն էր: Ինչպես հայտարարել է Կախա Կալաձեն, այս թեմային միայն քաղաքապետարանի ներգրավվածությունը բավարար չէ:
«Խցանումները շատ մեծ խնդիր են ներկայացնում, համապատասխանաբար, մենք առանց ՆԳՆ-ի այս խնդիրը չեն կարողանա լուծել: Նախատեսել ենք մի քանի ուղղություններով կոնկրետ միջոցառումների անցկացում: Քաղաքապետարանը «Թբիլսերվիս»-ին արդեն հանձնարարել է, մոտ ժամանակում ներկայացնել մնացորդները տանելու ծրագիր: Անհրաժեշտ է հատկապես գիշերվա ժամերին տեղի ունենա դա, որպեսզի օրվա ընթացքում չխափանվի երթևեկությունը»,- նշել է Կալաձեն:
Խոսքը մատակարար ընկերությունների հետ բանակցությունների մասին է, որպեսզի օրվա ընթացքում մեծ մեքենաները քաղաք չմտնեն:
Նրա տեղեկությամբ, մեծ խնդիր են ներկայացնում նաև բեռնատար ավտոմեքենաները և դեղին միկրոավտոբուսները, որոնք ամեն տեղ կանգնեցնում են:
Կալաձեի խոսքով, անչափ կարևոր է նաև հետիոտնի հարցը: Մարդիկ այսպես կոչված զեբրայով չեն անցնում: