Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար. Ես կարծում եմ, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կշարունակի լարվածություն առաջացնել

11:48, 04.12.2024

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բատելը դեմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Բատելը նշված հայտարարությունն արել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի մինիստերիալին։ Այս մասին հայտնում է գերմանական «Շպիգել» հրատարակությունը։

«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կշարունակի լարվածություն առաջացնել»,- գերմանական հրատարակությունը մեջբերել է Լյուքսեմբուրգի ԱԳՆ ներկայացուցչի դիրքորոշումը։

Նրա կարծիքով, այն երկրի անդամակցությունը, որի վրա Ռուսաստանը հարձակվել է, կարող է հանգեցնել հետագա հակամարտությունների։

Ըստ «Շպիգել»-ի՝ Խավիեր Բատելը աջակցել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելուն։

Նմանատիպ