Լյեժում երեկ տեղի ունեցած միջադեպը երկրի ժամանակակից պատմությունում կլինի ամենաամոթալի էջերից մեկը. Սալոմե Սամադաշվիլի

13:43, 11.02.2019

«Ազգային շարժման» անդամ, Սալոմե Սամադաշվիլիի գնահատմամբ, լյեժում երեկ տեղի ունեցած միջադեպը երկրի ժամանակակից պատմությունում կլինի ամենաամոթալի էջերից մեկը:

Ինչպես Սամադաշվիլին ասել է լրագրողներին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հաստատել է և ինքնախոստովանել, որ Լյեժում տեղի ունեցած իրադարձություններին մասնակցել են իշխանությունները:

«Զոնդեր խմբերը սեփական երկրից աշխատանքի մեկնած հայրենակիցներին խոչընդոտել են հավաքվել և գրանցել սեփական կարծիքը: Մոտակա ընտրություններին այս զոնդեր իշխանություններին ճանապարհելու ենք: Լյեժում տեսել ենք միկրոավտոբուսներում զինված խմբեր, որոնք իշխանությունները մեր հաշվին դեսանտի տեսքով ուղարկել էին Բելգիա: Սա ազատ քաղաքացիների հավաք չէր, դա իշխանությունների կողմից կազմակերպված ցույց էր: Զոնդեր խմբերի մենք հանդիպել ենք ընտրությունների ժամանակ երկրի ներսում, և ցավոք դա տեղի ունեցած Եվրոպայում: Իշխանությունները զգում են, որ թուլացել են և շուտով կորցնելու են իշխանությունը»,-հայտարարել է Սամադաշվիլին:

Բելգիայի Լյեժ քաղաքում, կոնգրեսների պալատում Վրաստանի նախկին նախագահ և օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, «ազգային շարժման» աջակիցների հետ հանդիպել է երեկ: Ինչպես հայտարարել են կազմակերպիչները, հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելգիա էին այցելել մարդիկ Եվրոպայի տարբեր քաղաքներից:

Լյեժում էին գտնվում նաև Վրաստանից այցելած «ազգային շարժման» լիդերները և ակտիվիստները:

Էմիգրանտների մի մասը հանդիպմանը ներկա չի գտնվել: Ինչպես անձամբ հայտարարել են այդ մարդիկ, նրանք ցանկանում էին գրանցել այլ դիրքորոշում, որի պատճառով նրանց թույլ չեն տվել մտնել հանդիպմանը: Դահլիճի մուտքի մոտ տեղի է ունեցել նաև ֆիզիկական դիմակայություն և լեզվակռիվ:

Նմանատիպ