Լվովի վարչակազմի տվյալներով՝ քաղաքում ռուսական հրթիռների հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել

12:03, 18.04.2022

Լվով քաղաքում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ ութը։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հենվելով Լվովի շրջանի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկիի վրա։

«Ցավոք սրտի, ունենք զոհեր և վիրավորներ։ Այս պահին հայտնի է վեց զոհի և ութ վիրավորի մասին։ Վիրավորների թվում կա մեկ երեխա։ Տեղեկությունը ճշտվում է»,- գրել է Կոզիցկին։

Ուկրաինայի արևմտյան օդային հրամանատարության տվյալներով՝ այսօր առավոտյան հրթիռներ են արձակվել Լվովի ուղղությամբ։ Նրանցից երեքն ընկել են ռազմական ենթակառուցվածքի օբյեկտի վրա։ Հարձակումներ են իրականացվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ինչի հետևանքով հրդեհներ են առաջացել, որոնք մինչ այժմ մարվում են։

Նմանատիպ