Լուսաբացին կոտրել են Առաջին ալիքի մուտքի ապակիները, ձերբակալված է երկու անձ
Լուսաբացին կոտրել են Առաջին ալիքի մուտքի ապակիները, ձերբակալված է երկու անձ

Լուսաբացին, մոտ 05:00-ին կոտրել են Առաջին ալիքի մուտքի ապակիները: Պահակախմբի աշխատակիները զանգահարել են ոստիկանություն:

Առաջին ալիքը կապ է հաստատել ներքին գործերի նախարարության հետ, որտեղ հայտարարել են, որ ձերբակալված է երկու անձ: Նրանք մեղադրվում են մանր խուլիգանության և իրավապահ մարմնի աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու մեջ:

«Փաստի հիման վրա ընթանում է հետաքննություն՝ Վրաստանի ՔՕ-ի 187-րդ հոդվածով, որը նկատի ունի 1-ից 3 տարվա ազատազրկում»,- հայտարարել են Առաջին ալիքին՝ ՆԳՆ-ում: