Լուկաշենկոն քննադատում է այն համաշխարհային առաջնորդներին, ովքեր չեն մասնակցում ՄԱԿ-ի համաժողովին. Նրանք, ովքեր մինչ այժմ այդքան մտահոգված էին կլիմայի բարելավմամբ, սաբոտաժ են անում համաժողովը
Բելառուսի նախագահը քննադատում է այն համաշխարհային առաջնորդներին, ովքեր չեն մասնակցում Բաքվում ընթացող կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովին։
Համաժողովում իր ելույթի ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն որպես օրինակ մեկը նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Բելառուսի նախագահի խոսքով, նման մոտեցումը հաշվի առնելով՝ հարց է առաջանում, թե որքանով է արդյունավետ միջազգային հանրության գործունեությունը նման գագաթնաժողովներում։
«Բավական է ասել, որ նրանք, ովքեր այդքան մտահոգված են եղել կլիմայի բարելավմամբ, այսօր չեն մասնակցում այս համաժողովին, նրանք սաբոտաժ են անում: Ի՞նչ կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո. Հարց է առաջանում՝ որքանո՞վ է արդյունավետ մեր գործունեությունը նման գագաթնաժողովներում։ Ժամանակին Ֆրանսիայի նախագահը իրեն փառահեղ էր համարում «Փարիզյան համաձայնագրի» պատճառով, իսկ որտե՞ղ է այսօր այս նախագահը։ Սա արդիական չէ՞ այսօր։ Ահա մեր գործունեության, մեր աշխատանքի արդյունավետությունը»,- ասել է Լուկաշենկոն։