Լուգարի լաբորատորիայի մասին ռուսական մամուլով տարածված տեղեկությունը հայտնվել է BBC-ի կազմած 2018 թվականի կեղծ լուրերի ցանկում
Լուգարի լաբորատորիայի մասին ռուսական մամուլով տարածված տեղեկությունը հայտնվել է BBC-ի կազմած 2018 թվականի կեղծ լուրերի ցանկում

2018 թվականի կեղծ լուրերի տասնյակում, որը կազմել է BBC-ն, հայտնվել է նաև Թբիլիսիի Լուգարի լաբորատորիայի մասին ռուսական մամուլով տարածված տեղեկությունը: Լրատվամիջոցի տեղեկությամբ, «կեղծ լուրեր» տերմինի նկատմամբ համացանցի օգտատերերի հետաքրքրությունը գագաթնակետին է հասել 2018 թվականին:

BBC-ի կողմից կազմած 2018 թվականի կեղծ լուրերի տասնյակն այսպիսին է.

10. Պուտինի լուսանկարը Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության շենքի վրա

 

9. Անգելա Մերկել, Թերեզա Մեյ, Դալյա Գրիբաուսկայտե

 

8. Ռոբերտ Մյուլերի դեմ փաստ՝ կնոջ նկատմամբ բռնություն գործելու մասին

 

7. Ռուսաստանի Առաջին ալիքը և Եվրամայդանի գլխավոր մասնակիցը

 

6. «Կեղծ լուր»՝ Լուգարի լաբորատորիայի մասին

2018 թվականին կեղծ լուրերի տասնյակում է հայտնվել Լուգարի լաբորատորիայում ռուսական մամուլով տարածված տեղեկությունը: BBC-ի տեղեկությամբ, ռուսական լրատվամիջոցները տարածել են տեղեկություն, որ Թբիլիսիի ծայրամասում տեղակայված է լաբորատորիա, որտեղ մարդկանց վրա կատարում են գաղտնի փորձարկումներ: Հեռուստաընկերության լրագրողը մեկնել էր Թբիլիսի և լաբորատորիան ուսումնասիրել ներսից: Ինչպես գրում է BBC-ն, ռուսական մամուլում տարածված տեղեկությունը եղել է կեղծ: BBC-ի հոդվածում նշված է, որ Լուգարի լաբորատորիան հեպատիտ C-ի դեմ պայքարի ծրագրի մասն է:

2018 թվականի հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը Լուգարի լաբորատորիայում փորձարկումներ է անցկացնում Վրաստանի բնակչության վրա»: Ռուսական կողմի պնդմամբ, թունավոր նյութերի փորձարկման պատճառով, 2015 թվականի դեկտեմբերից հետո մահացել են տասնյակ մարդիկ:

 

5. Գաղտնի QAnon-ը

 

4. Պրանկերը և «300 զոհվածները» Зимняя вишня-ում

 

3. Բաբչենկոյի «սպանությունը»

 

2. Պետրովը և Բոշիրովը

 

1. Ազատված է կեղծ լուրի համար