«Lufthansa» ավիաընկերությունը փետրվարի 21-ից փետրվարի 28-ը կդադարեցնի դեպի Կիև և հակառակ ուղղությամբ չվերթները

19:41, 19.02.2022

Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը փետրվարի 21-ից փետրվարի 28-ը կդադարեցնի դեպի Կիև և հակառակ ուղղությամբ չվերթները։ Այս մասին տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով ավիաընկերության հայտարարության վրա։

Ըստ ընկերության՝ ուղևորները պետք է հետևեն իրենց չվացուցակներին։

Ըստ նրանց՝ փետրվարի 28-ից հետո նախատեսված չվերթների մասին տեղեկություն կհաղորդվի ավելի ուշ։

Նմանատիպ