Լսեցինք շատ անլուրջ հայտարարություններ, իբր ընտրությունները կեղծվել են, սակայն այդ կապակցությամբ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել. Կախա Կալաձե
Լսեցինք շատ անլուրջ հայտարարություններ, իբր ընտրությունները կեղծվել են, սակայն այդ կապակցությամբ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել. Կախա Կալաձե

Ես չգիտեմ, թե նրանք կոնկրետ ինչ թեմաներ ունեն Թամար Ժվանիայի դեմ: Ընտրություններից հետո մենք շատ անլուրջ հայտարարություններ լսեցինք, կարծես ընտրությունները կեղծվել են: Սակայն այդ կապակցությամբ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել, – այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, քաղաքական գործիչները քաջատեղյակ են, որ ընտրությունները չեն կեղծվել:

«Չնայած նրան, որ «Վրացական երազանք» կուսակցությունը քաղաքական թիմ էր, որն առաջարկում էր բոլոր քաղաքական գործիչներին և շահագրգիռ կողմերին, վերահաշվարկել իրենց համար կասկածելի բոլոր տեղամասերը, նրանք հրաժարվեցին, քանի որ լավ գիտեին, որ ընտրությունները ոչ մի կերպ չեն կեղծվել: Դրանից հետո մենք պաշտոնական հայտարարություններ արեցինք, որ խորհրդարանում ստեղծենք հետաքննող հանձնաժողով և վերահաշվարկենք բոլոր ընտրատեղամասերը, հասարակությունը և քաղաքական գործիչները տեսնեն, որ  ընտրությունները կեղծվել են թե ոչ, բայց նրանք նաև շատ լավ գիտեն, որ կեղծիք չի եղել: Եթե այս անձը հանցագործություն է կատարել և նպաստել է ցանկացած անօրինական գործողությունների, այդ հարցը կարող է բարձրացվել», – հայտարարել է Կախա Կալաձեն: