Լրատվամիջոցների տվյալներով՝ հրշեջները չեն կարողանում կառավարել Հունաստանի հյուսիսարեւելյան հատվածում բռնկված անտառային հրդեհները
Լրատվամիջոցների տվյալներով՝ հրշեջները չեն կարողանում կառավարել Հունաստանի հյուսիսարեւելյան հատվածում բռնկված անտառային հրդեհները

Հունաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ Թուրքիայի սահմանի մոտ, իններորդ օրն է շարունակվում են լայնածավալ անտառային հրդեհները։ Ըստ լրատվամիջոցի՝ փրկարարներն ասում են, որ չեն կարողանում կառավարել կրակը։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ հրշեջների աշխատանքային պայմանները շատ ծանր են, և կրակը մարելու հույս դեռ չկա։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հաջորդ շաբաթ հրդեհը կարող է ավելի տարածվել՝ քամու հաճախականության բարձրացման պատճառով։ Նրանց տվյալներով՝ Հունաստանի հյուսիս-արևելյան հատվածում այրվել է մոտ 74 հազար հեկտար, որից 13 հազարը՝ ազգային պարկում։

Թուրքիայի սահմանի մոտ՝ Ալեքսանդրապոլ քաղաքի մերձակայքում բռնկված համատարած հրդեհի հետևանքով զոհվել է 18 մարդ, հավանաբար անօրինական միգրանտներ, որոնք հատել են սահմանը Թուրքիայից։

Հունաստանի իրավապահները հրդեհ բռնկելու մեղադրանքով ձերբակալել են 79 մարդու։