Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սիդնեյում հարձակմանը մասնակցած անձանց ավտոմեքենայում հայտնաբերվել են «Իսլամական պետության» դրոշներ
«Իսլամական պետության» դրոշներ են հայտնաբերվել Սիդնեյում տեղի ունեցած հարձակմանը մասնակցած մարդկանց ավտոմեքենայում։
Այդ մասին ավստրալիական ABC News հեռուստաընկերությանը հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենայում հայտնաբերվել է երկուսը։
ABC-ի փոխանցմամբ՝ հարձակվողներից Նավիդ Աքրամը, ով ծնվել է Ավստրալիայում, սերտ կապեր է ունեցել Սիդնեյում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Այնուամենայնիվ, Ավստրալիայի հակաահաբեկչական ոստիկանությունը կարծում է, որ երկու զինված անձինք՝ Նավիդը և նրա հայրը՝ Սաջիդը, հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
Տեղեկության համար՝ Ավստրալիայի Բոնդի լողափում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 15 մարդ է զոհվել։ Մահացածների թվում կա նաև երեխա։ 42 տուժած մնում է հիվանդանոցներում: