Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին 24 ժամում Իսպանիայի Սեուտա քաղաքի սահմանը հատել է մոտ 60 000 անօրինական միգրանտ, քաղաք հասնելու փորձի ժամանակ զոհվածների թիվը հասել է 41-ի

19:57, 31.07.2026

Վերջին 24 ժամում Իսպանիայի Սեուտա քաղաքի սահմանը հատել է մոտ 60 000 անօրինական միգրանտ։ «Ասոշիեյթեդ Փրես»-ի (Associated Press) տեղեկություններով՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ զոհվածների թիվը հասել է 41-ի։

Բացի այդ, Իսպանիայի ներքին գործերի նախարարության տարածած կադրերում երևում է, թե ինչպես են միգրանտները Իսպանիայից հետ վերադառնում Մարոկկո և ինչպես են հատում սահմանը Տարախալի սահմանային անցակետում։ Գերատեսչությունում հայտարարում են, որ մոտ 25 հազար մարդ վերադարձել է Մարոկկո։

Իսպանիայի իշխանությունների փոխանցմամբ՝ կփորձեն հնարավորինս արագ արտաքսել անօրինական մուտք գործած անձանց՝ չնայած դատարանի որոշմանը, որը նախկինում սահմանել էր, որ եթե մարդը Սեուտայի տարածք է մտել լողալով, նրա անհապաղ արտաքսումն օրինական չէ։

Նմանատիպ