Լրատվամիջոցների հաղորդմամբ, Իլհամ Ալիևը և Մոհամադ Ջավադ Զարիֆը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

15:44, 25.05.2021

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Այս մասին հայտնում է «Interfax Azerbaijan»-ը՝ հիմնվելով Բաքվում Իրանի դեսպանատան տարածած տեղեկատվության վրա:

«Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ղեկավարը քննարկել է իրավիճակը տարածաշրջանում, լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև հաղորդակցության միջանցքները և երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջան-Իրան-Հայաստանի միջև: Բացի այդ, խոսքը վերաբերել է երկկողմ հարաբերությունների և համատեղ տնտեսական նախագծերի վրա », – ասված է տարածված հայտարարության մեջ:

Ըստ լրատվամիջոցի, կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի վեց երկրների (Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան) համագործակցության հնարավորության հարցը:

Նմանատիպ