Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պակիստանի դպրոցներից մեկում տանիքի փլուզման հետևանքով զոհվել են առնվազն 20 աշակերտ և մեկ ուսուցիչ
Պակիստանի Փեշավար քաղաքում գտնվող մասնավոր դպրոցներից մեկում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 20 աշակերտ և մեկ ուսուցիչ։
Եվս 30-ից ավելի երեխա, որոնք բոլորն էլ 13 տարեկանից փոքր են, վիրավորվել են։
Նրանցից ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է։
Արձագանքելով միջադեպին՝ վարչապետ Շեհբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հանձնարարել հետաքննություն անցկացնել՝ պարզելու ողբերգության պատճառը։