Լրատվամիջոցները հայտնում են, որ փետրվարի 18-ին կկայանա ուկրաինական պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
Ամերիկյան «Աքսիոս» հրատարակության տվյալներով՝ ամերիկացի և ռուս բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն փետրվարի 18-ին՝ քննարկելու Ուկրաինայի պատերազմը։
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը։ Մարկո Ռուբիոյի գլխավորած պատվիրակությունը ծրագրում է բանակցություններ սկսել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար։
Դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու ռուսական պատվիրակության կազմում, թեև, ըստ աղբյուրի, հանդիպմանը, հավանաբար, ներկա կլինի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք, որ Ռուբիոն Սաուդյան Արաբիա կժամանի փետրվարի 17-ին և կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ։