Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ռուս օկուպանտները Խերսոնի շրջանում այսպես կոչված Խերսոնի ժողովրդական հանրապետություն ստեղծելու համար պատրաստում են հանրաքվե

22:29, 12.03.2022

Խերսոնի շրջանում ռուս օկուպանտները «հանրաքվե» են պատրաստում Խերսոնի ժողովրդական հանրապետություն ստեղծելու համար։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Խերսոնի շրջանային խորհրդի պատգամավոր Սերգեյ Խլանը։ Նա ասաց, որ օկուպանտները զանգահարում են Խերսոնի շրջանային խորհրդի պատգամավորներին՝ տեսնելու, թե արդյոք նրանք պատրաստ են համագործակցել իրենց հետ:

«Ես դիմում եմ Խերսոնի շրջանային խորհրդի բոլոր պատգամավորներին. Հարգելի գործընկերներ, վստահ եմ, որ հասկանում եք ձեր որոշման հետևանքները։ Խերսոնի ժողովրդական հանրապետության ստեղծումը մեր տարածաշրջանը կվերածի անհույս խրամատի՝ առանց կյանքի ու ապագայի։ Մի քվեարկեք նրանց օգտին։ «Խերսոնի Ժողովրդական Հանրապետությունը» լեգիտիմացնելու ոչ մի հնարավորություն մի տվեք։ Ամբողջ պետությունը ձեզ է նայելու, և օկուպանտների հետ համագործակցությունն արդարացում չի ունենա։ Չեմ հավատում, որ ձեզ համար ավելի վատ կլինի, քան Մարիուպոլի, Չեռնիգովի, Խարկովի, Սումիի, Հոստոմելի սովորական բնակչության համար, ովքեր երկու շաբաթ անմարդկային տանջանքներ են կրում, բայց մի հանձնվեք։ Մտեք Ուկրաինայի պատմության մեջ ոչ թե որպես դավաճաններ, որոնք ոչ ոքի պետք չեն, այլ որպես իսկական քաղաքացիներ, որոնց անունները կհիշեն հաջորդ սերունդը»,- ասել է Սերգեյ Խլանը։

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը մեկնաբանել է այս հարցը. Խերսոնի Ժողովրդական Հանրապետության ստեղծման կեղծ հանրաքվեի կազմակերպիչները, հանցակիցներն ու կատարողները քրեական պատասխանատվության կենթարկվեն։

Նմանատիպ