Լրատվամիջոցի փոխանցմամբ, Ռուսաստանի և Չինաստանի նախագահները Ուզբեկստանում նախատեսված գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինայի հարցը
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Ռուսաստանի և Չինաստանի նախագահները Ուզբեկստանում նախատեսված գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինայի հարցը

Ռուսաստանի և Չինաստանի նախագահները հանդիպման ընթացքում կքննարկեն Ուկրաինայի հարցը։ Այս մասին հայտնում է «CNN»-ը՝ հենվելով ռուսական լրատվամիջոցների վրա։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, Վլադիմիր Պուտինն ու Սի Ձինփինը կհանդիպեն Ուզբեկստանում նախատեսված գագաթնաժողովի շրջանակներում։

Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների, ՌԴ նախագահի միջազգային հարաբերությունների գծով օգնական Յուրի Ուշակովը հայտարարում է, որ պաշտոնական Պեկինը հավասարակշռված դիրքորոշում ունի «Ուկրաինայում ընթացիկ ռազմական գործողության» վերաբերյալ։

«Այս լարված իրավիճակում, արևմտյան ոչ լեգիտիմ պատժամիջոցների պայմաններում, այս համագործակցությունը ցույց է տալիս կայունություն, որն աստիճանաբար զարգանում է»,- ասել է Ուշակովը։

Սեպտեմբերի 15-16-ը Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ուզբեկստանի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։