Լրագրողների միջազգային դաշնությունը դատապարտում է Վրաստանում ոստիկանության կողմից լրագրողների դեմ կոպիտ գործողությունները
Լրագրողների միջազգային դաշնությունը դատապարտում է Վրաստանում ոստիկանության կողմից լրագրողների դեմ կոպիտ գործողությունները:
Կազմակերպությունը Վրաստանի լրագրողների անկախ միության վրա հենվելով նշում է, որ լրագրողներին Վրաստանի խորհրդարանից դուրս են բերել ուժ գործադրելով և, որ Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս տուժել են տասնյակ լրագրողներ:
Լրագրողների միջազգային և եվրոպական դաշնությունները կոչ են անում Վրաստանի իշխանություններին, դադարեցնել լրագրողների հետապնդումը և հարգեն մամուլի ազատությունը և լրատվություն ստանալու իրավունքը:
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցին տուժել է Վրաստանի առաջին ալիքի հինգ աշխատակից: Նրանք աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ: