«Լրագրողները առանց սահմանների» միջազգային կազմակերպության 2018 թ. մամուլի ազատության ինդեքսում Վրաստանը առաջ է անցել երեք աստիճանով
«Լրագրողները առանց սահմանների» միջազգային կազմակերպության 2018 թ. մամուլի ազատության ինդեքսում Վրաստանը առաջ է անցել երեք աստիճանով

«Լրագրողները առանց սահմանների» միջազգային կազմակերպության 2018 թ. մամուլի ազատության ինդեքսում Վրաստանը առաջ է անցել երեք աստիճանով: Հետազոտության համաձայն, Վրաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը, իսկ անցած տարի գտնվում էր 64-րդ տեղում:

Հետազոտության հեղինակների խոսքերով, Վրաստանում մամուլը պլուրալիստական է, սակայն դեռ անկախ չէ:

Հետազոտության հեղինակները գտնում են, որ Վրաստանում սեփականատերերը այնուամենայնիվ խառնվում են մամուլի խմբագրական քաղաքականությանը:

Հաշվետվության համաձայն, Վրաստանում լրագրողների նկատմամբ բռնությունները նվազել են, սակայն գոյություն ունեն սպառնալիքների դեպքեր: Հեղինակները ուշադրություն են դարձրել նաև ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործի վրա:

Հատկանշական է, որ «լրագրողները առանց սահմանների» կազմակերպության վարկանիշում, մամուլի ազատության ինդեքսի համաձայն, Ադրբեջանը հայտնվել է 163-րդ, Հայաստանը 80-րդ, Ռուսաստանը 148-րդ, Թուրքիան 157-րդ, իսկ ՈՒկրաինան 101-րդ տեղում: