«Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ կոչ է անում Վրաստանի իշխանություններին թափանցիկ կերպով հետաքննել Լեքսո Լաշքարավայի մահը
«Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ կոչ է անում Վրաստանի իշխանություններին թափանցիկ կերպով հետաքննել Լեքսո Լաշքարավայի մահը

«Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ կոչ է անում Վրաստանի իշխանություններին խորությամբ և թափանցիկ կերպով հետաքննել օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահը:

«Այսօր հարյուրավոր լրագրողներ հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու «ՏՎ Պիրվելի» հեռուստատեսության օպերատոր Ալեքսանդր Լաշքարավային, ով մահացավ ուլտրաաջային հարձակվողների կողմից ծեծի ենթարկվելուց վեց օր անց: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Վրաստանի իշխանությանը կոչ է անում իրականացնել խորը, անկողմնակալ և թափանցիկ հետաքննություն», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Կազմակերպությունը երեկ հայտարարություն է տարածել, որում մանրամասնում է «Պիրվելի» հեռուստաընկերության անձնակազմի վրա հարձակումը՝ կենտրոնալով Լեքսո Լաշքարավայի մահվան հանգամանքների խորը, անկողմնակալ հետաքննելու վրա: