Լոս Անջելեսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ
Լոս Անջելեսում տեղի ունեցած պայթյունը առնվազն երեք մարդու կյանք է խլել։
«BBC»-ի տեղեկությամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի գավառի շերիֆի վարչության ուսումնական բազայում, որտեղ շերիֆի օգնականները անցնում են ուսուցում։
Նախնական տեղեկություններով՝ վիրավորները շերիֆի վարչության աշխատակիցներ են։
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։ Դեպքի վայրում աշխատում են Դաշնային քննչական բյուրոյի ներկայացուցիչները։ Քննությունը շարունակվում է։